Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը ֆիննական Nokia-ի հետ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել, հայտնում է Agence France-Presse-ը։ Համաձայնագիրը վերաբերում է տեխնոլոգիաների եւ պատենտավորման ոլորտին եւ կոչված է վերջ դնելու ընկերությունների միջեւ պատենտային վեճերին։
HTC-ն Nokia-ին կվճարի վերջինիս պատենտներից օգտվելու համար: Nokia-ն HTC -ից կստանա պատենտների փաթեթ՝ LTE-ի համար: Գործարքի ամբողջական պայմանները չեն հաղորդվում, սակայն ընկերությունները հայտարարում են, որ կդիտարկեն նաեւ համագործակցության հետագա օգուտները, հաղորդում է gazeta.ru-ն:
«Nokia-ն ունի մեր բնագավառում պատենտների ամենահաջողված փաթեթը: HTC -ն ուրախ է սկսել այդ ուղղությամբ համագործակցությունը Nokia–ի հետ», — հայտարարել է HTC-ի գլխավոր իրավախորհրդատու Գրեյս Լին:
Nokia-ն HTC-ի հետ պատենտային պատերազմ էր սկսել 2012 թ. եւ ավելի քան 50 հայց էր ներկայացրել ամբողջ աշխարհում: Դատարանները ճանաչել էին HTC-ի մեղքը՝ Nokia-ի չորս պատենտները խախտելու մեջ:




























