Կարելի է ստեղծել փափուկ, չկոտրվող ապակի՝ կիրառելով պլաստիկության տեսությունը։ Նման եզրահանգման են եկել Յելի համալսարանի ֆիզիկոսները։ Նրանք պնդում են, որ նյութի մեխանիկական հատկությունների վրա ազդում է դրա սառեցման արագությունը։

Այժմ ավելի ամուր ապակի ստանալու տեխնոլոգիան մշակել են կանադացի ինժեներները: Նրանք վստահեցնում են, որ ապակու նոր տեսակը 200 անգամ ավելի ամուր կլինի իր նախորդներից, եւ այդ հուսալիությունը  կապահովի միկրոճաքերի համակարգը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ապացուցելու համար, որ ճաքերն ունակ են ամրացնել ապակին,  ստեղծողները  ճառագայթի օգնությամբ  ապակու վրա ճեղքեր են արել, իսկ այնուհետեւ դրանք լցրել են պոլիուրետանով: Գիտնականները բացատրում են, որ հենց միկրոճաքերի համակարգն է ավելացնում ապակու  ամրությունը: Ստացվում է, որ ճաքերի անկյունները, միանալով իրար, ապակուն չեն թողնում  փշրվել մանր բեկորների: Փորձագետներն այդ համակարգը համեմատում են  կենդանիների ատամների եւ որոշ փափկամարմինների խեցիների հետ, որոնք նույն կերպ են  կազմված: