Չինացի գիտնականներն ապացուցել են, որ համացանցին վարժվելը եւ հետագայում  դրանից կախվածության զարգացումը մեխանիզմով նման են ցանկացած քիմիական կախվածության, որոնց շարքում են նաեւ թմրանյութերեից եւ ալկոհոլից կախվածությունը:

Հետազոտության շրջանակում Չինաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակիցներն  ուսումնասիրել են 14-21 տարեկան 35 մարդու վարք: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում ապրել առանց համացանցի, խախտված են ուղեղի՝ զգացմունքների, ուշադրության կենտրոնացման եւ որոշումներ կայացնելու կենտրոնների համար պատասխանատու գոտիները:

Ինտերնետից կախվածություն ունեցողների ուղեղում փոփոխությունները նման են ալկոհոլից եւ թմրանյութերից կախվածություն ունեցողների մոտ կատարվող գործընթացներին: