«ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը Beeline) հանում է «Երեք ծառայությունների փաթեթ»-ի բաժանորդային վարձը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ընկերության մամուլի քարտուղարից, հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն օրավարձից, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդներն` ամսավճարից` MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայություններից օգտվելու համար:

Ըստ այդմ, ըստ «Արմենտել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, բաժանորդները կարող են այցելել WEB-կայքեր, բեռնել նկարներ և երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին:

MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայությունները թույլ են տալիս բաժանորդին բջջային հեռախոսի միջոցով օգտվել գլոբալ ցանցից, ընդունել և ուղարկել էլեկտրոնային փոստ, ինչպես նաև իրականացնել զանգեր` առանց աշխատանքն ինտերնետում ընդհատելու: MMS հաղորդագրության օգնությամբ կարելի է ընդունել և ուղարկել մեծ ծավալով տեքստեր, անիմացիաներ, պատկերներ, աուդիո-ֆայլեր, ինչպես հեռախոսներին, այնպես էլ էլեկտրոնային հասցեներին:

Հիշեցնենք, որ «Երեք ծառայությունների փաթեթ»-ից օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար կազմում էր օրը 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ:

MMS հաղորդագրության ուղարկման և ինտերնետ-ծառայության տրաֆիկի օգտագործման գումարը գանձվում է համաձայն բաժանորդի սակագնային պլանի: