Մարսի սեզոնային առվակները շատ երկաթ են պարունակում: Համապատասխան բացահայտումն արվել էր CRISM սպեկտրոմետրի օգնությամբ, որը գտնվում է Mars Reconnaissance Orbiter (MRO) զոնդում, հաղորդվում է NASA-ի կայքում:
Ավելի վաղ գիտնականները HiRISE խցիկի միջոցով Մարսի որոշ խառնարանների ստորոտներում մուգ շերտեր էին հայտնաբերել: Նկատվել է, որ դրանք առաջացել էին եւ մեծացել ամռանն ու անհետացել ձմռանը:
Հետազոտողները կարծել են, թե դրանք աղի ջրի հետքեր են եղել, սակայն լուսանկարներն ուսումնասիրելուց հետո եզրակացրել են, որ առվակները գոյացել էին երկաթի եւ հանքային նյութերի մասնիկների միջոցով:
Ըստ մասնագետների՝ սեզոնային առվակները կարող են պարունակել երկաթի սուլֆատ, որը չի սառում ցածր ջերմաստիճաններում:
Միեւնույն ժամանակ գիտնականները չեն բացառում, որ առվակները կարող են ջուր պարունակել, սակայն ունեցած սարքավորումն ունակ չէ այն նույնականացնել:




























