SETI-ի աշխատակից Սեթ Շոստակը հայտարարել է, որ քսանհինգ տարի անց կհաջողվի կապի մեջ մտնել այլմոլորակյին քաղաքակրթությունների հետ:

NASA-ի Առաջավոր ու իննովացիոն հայեցակարգերի ծրագրի սիմպոզիումի ժամանակ ելույթ ունենալով՝ Շոստակը պատմել է, որ մեծ քանակությամբ աստղային համակարգերի մի շարք հետազոտություններից ու մոնիթորինգից հետո մոտ քսան տարի անց հնարավոր կլինի կապի մեջ մտնել անհայտ քաղաքակրթությունների հետ:

Նրա խոսքով՝ գալակտիկայում կարող են միլիարդավոր մոլորակներ գոյություն ունենալ, որոնք նման են Երկրին, հաղորդում է «Polit.ru»-ն՝ վկայակոչելով The Cleveland Leader-ը: