Apple ընկերությունն ընթացիկ տարում բազմաթիվ նորույթներ է ծրագրում իր երկրպագուների համար: Դա կարող է լինել սովորականից մեծ սմարթֆոն, ինչպես նաեւ էկրանի պաշտպանության համար սապֆիրե ապակու օգտագործում:
Կան տվյալներ, որ Foxconn գործարաններից մեկում արդեն նման սմարթֆոններ են հավաքել, հաղորդում է S2 պորտալը:
Ցանցում առկա տեսանյութում հնարավոր է տեսնել, որ այդ ապակին հեշտությամբ դիմակայում է բետոնե սալիկին, որով փորձի ընթացքում փորձարկում են տվյալ ծածկը: Արդյունքում ապակու վրա նույնիսկ քերծվածք չի մնացել:
Ակնհայտ է, որ սապֆիրե ապակին, որն իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին, ապրանքն ավելի թանկ կդարձնի, սակայն Apple-ի համար դա կարող է դառնալ մեկ այլ փաստարկ իր ապրանքների գրավչության բարձրացման համար:




























