Իրանի հետ բանակցությունները բարդ ու խճճված հարց է, եւ մենք որ մի դեպքում չենք ցանկանում դադարեցնել դրանք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հնարավոր գործարքին նավթի մատակարարման վերաբերյալ ու այդ գործարքի ազդեցությանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Դիվանագետի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը մի հարց է, որը չէր ցանկանա հրապարակային քննարկել: «Մենք երջանիկ ենք, որ բանակցություններն այժմ շարունակվում են: Ես չեմ ցանկանում խոսել այս հարցի շուրջ, քանի որ շատ բարդ է, եւ մենք չպետք է դադարեցնենք բանակցային գործընթացը: Մենք երջանիկ են, որ Իրանի հետ կապ ենք հաստատել»,- նշել է Մորելը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները կշարունակվեն:
Անդրադառնալով խնդրի կարգավորման հեռանկարներին՝ նա նշել է, որ այժմ այն փուլն է, որի ընթացքում Իրանը պետք է որոշակի քայլերի դիմի: «Եթե նրանք անեն դա ու ԱԷՄԳ ստուգումները արդյունքներ տան, այն ժամանակ պատժամիջոցներն ինչ-որ մի ընթացք կդադարեցվեն: Հետո, եթեամսվա ընթացքում ամեն ինչ կարգավորվի, այն ժամանակ կարող են խոսել պատժամիջոցների չեղյալ հայտարարվելու մասին: Հույս ունեմ՝ ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է դեսպանը: Նրա համոզմամբ՝ Իրանը հասկանում է, որ եթե չկա խաբեություն եւ եթե իրականում անում են այն, ինչի մասին խոսում են, «ամեն մեկը կարող է շահել այդ իրավիճակում, քանի որ իրանական միջուկային խնդիրը ոչ ոքի ձեռնտու չէ»:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունվարի 24-ին Ժնեւում ՄԱԿ մշտական հինգ անդամների, Գերմանիայի եւ Իրանի միջեւ կայացավ համաձայնություն ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնության մեջ միջազգային հանրությունը համաձայնեց ուրան հարստացնելու Իրանի իրավունքի ճանաչմանը: Կես տարվա ընթացքում Իրանը կսառեցնի իր միջուկային ծրագիրը եւ Արաքայում ռեակտորի կառուցումը: Հունվարի 20-ին Եվրամիությունը Իրանի վրայից հանեց պատժամիջոցների մի մասը, երբ Իրանն իր հերթին կատարեց իրեն ներկայացված պահանջները: Մասնավորապես դադարեցվել է արտահանման արգելքը, իրանական նավթամթերքիների առքն ու տեղափոխումը, իրանական կառավարության, պետական հաստատությունների ու ԿԲ հետ թանկարժեք մետաղների վաճառքի արգելքը:




























