Բելառուսի իրավապահները քրեական գործ են հարուցել՝ կապված World of Tanks խաղում Բելառուսի քաղաքացուց տանկ «գողանալու» հետ:
Նշվում է, որ երկրի Բրեստի շրջանում դա արդեն վիրտուալ «գողության» երրորդ դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, իսկ քրեական գործ առաջին անգամ է հարուցվում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանություն է դիմել Պրուժան քաղաքի երեսունամյա բնակիչը, ով հայտնաբերել է, որ չի կարողանում մուտք գործել հայտնի խաղի իր հաշիվը:
Քրեական գործ է հարուցվել «համակարգչային ինֆորմացիայի չարտոնված տիրապետման» համար:
Իրավապահները պարզել են, որ տվյալ տանկը շարունակում «պայքարել», սակայն այն ղեկավարում են ոչ թե Պրուժանից, այլ Ռուսաստանի Մոսկվայի մարզից: Գողի հաշիվը արգելափակվել է:




























