Անձնագիր, նույնականացման քարտ, մատհահետքեր, աչքի ծիածանաթաղանթի սկանավորում՝ ահա կենսաչափական տվյալները, որոնք թույլ են տալիս մարդուն ճանաչել որպես «վիճակագրական միավոր»: Սակայն Մադրիդի Պոլիտեխնոլոգիական համալսարանի հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ ապագայում նաեւ հնարավորություն կստեղծվի մարդուն ճանաչել նրա անհատական հոտով:
Իսպանացի գիտնականները, հետեւելով կամավորներին, պարզել են, որ հարկավոր է հավաքել հոտերի մի քանի օրինակ՝ տարբեր օրերի ու տարբեր ժամանակահատվածների, որպեսզի հստակեցվի կոնկրետ անձի հոտը, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Մշակողները կարծում են, որ սա կլինի անձի ճանաչման նոր մեթոդ:




























