Թեհրանն առաջարկում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Իրանը հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդության առաքելությամբ եւ այդ նպատակով մտադիր է եռակողմ հանդիպում կազմակերպել Թեհրանում, ըստ իրանական ISNA գործակալության՝ լրագրողներին հայտնել է ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին:
Ըստ Մոթթաքիի՝ Ադրբեջանն արդեն տվել է իր համաձայնությունը, մնում է Հայաստանը համաձայնվի: «Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք ադրբեջանաան եւ հայկական կողմերին: Բաքուն ընդունել է դրանք, իսկ Երեւանից դեռ պատասխան չկա»,- ասել է Մոթթաքին եւ հավելել, որ Իրանը շատ անհանգստացած է հակամարտության շարունակմամբ:
Նշենք, որ պաշտոնական Երեւանը մեկ անգամ չէ, որ հասկացրել է Թեհրանին, թե ղարաբաղյան գործընթացը վարվում է միայն ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում: «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ջանքերը, բայց հիշեցնում է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»"- ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում նշել էր ԱԳՆ դիվանագիտական աղբյուրը:




























