Բրիտանացի գիտնականները նախատեսում են ապակոդավորել Անգլիայի միջնադարյան թագավոր Ռիչարդ III-ի (1452-1485) գենոմը եւ պարզել՝ նրա աչքերն ու մազերը սե՞ւ են եղել, ինչպես նկարներում է, եւ ինչպիսին է եղել նրա արտաքին տեսքը: Այս մասին հայտարարել են Լեսթերի համալսարանի մասնագետները:

«Հետաքրքիր կլիներ համեմատել գենետիկայի տված տեղեկատվությունը նկարների հետ»,-ասել է դոկտոր Թյուրի Քինգը՝ նշելով, որ թագավորի բոլոր նկարները արվել են նրա մահից 40-50 տարի անց:

Այսպիսով, Ռիչարդ III-ը կլինի առաջին պատմական անձը, որի գենոմը կվերականգնեն գիտնականները: Այս նախագծի արժեքը կկազմի 100 հազար ֆունտ, որը կֆինանսավորի Wellcome Trust հետազոտական հիմնադրամը: