Twitter միկրոբլոգների ցանցը թեստավորում է իր պրոֆիլի նոր դիզայնը, որը նման է Facebook-ին եւ Google+-ին: Թեստը փորձարկելու համար ընտրվել են կամայական օգտատերեր, որոնց մոտ նոր տեսքով են ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընկերների պրոֆիլները:

Twitter-ը նորացված դիզայնով հրաժարվում է գրառումների խիստ ուղղահայաց հոսքից:

Լուսանկարների համար ավելի մեծ տեղ է հատկացվում, քան տեքստային հաղորդագրություններին: Իսկ կատեգորիաների ցանկում, որտեղ նախկինում  կային միայն Tweets, Following եւ Followers կետերը, հայտնվել է նաեւ «Ֆոտո/վիդեո» բաժինը:

Հիմնական լուսանկարը եւ օգտատիրոջ մասին տվյալները տեղափոխվել են ձախ հատված, իսկ գլխավոր լուսանկարը մեծացվել է:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ բոլորի համար հասանելի կլինի պրոֆիլների ռեդիզայնը: