Եռաչափ պրինտերով տպված իմպլանտատ են փոխպատվաստել քաղցկեղով հիվանդին:

Հաղորդվում է, որ բրիտանական Նյուքասլ ապոն Թայն Հոսպիտալի վիրաբույժ Քրեյգ Ժերարդը նոր կոնքոսկր է փոխպատվաստել խոնդրոսարկոմա (ոսկորների ագրեսիվ քաղցկեղ) հիվանդությամբ տառապող հիվանդին:

Իմպլանտատի փոխպատվաստումից հետո 60-ամյա հիվանդը քայլելու հնարավորություն է ստացել, իհարկե, ձեռնափայտի օգնությամբ:
Նշվում է, որ իմպլանտատը պատրաստվել է տիտանե փոշու շերտերից՝ ամրացված լազերով եւ ծածկված հանքային նյութերով:
Սպասվում է, որ իմպլանտատի եւ իսկական ոսկորի սահմանը ժամանակի ընթացքում կլցվի, հաղորդում է Meddaily-ը: