Facebook-ը նոր գենդերային տարբերակներ կառաջարկի «սեռ» բաժնում լրացնելու համար:

Facebook  սոցցանցի ամերիկացի օգտվողներն այժմ կարող են ընտրություն կատարել գենդերային ինքնության 50 տեսակից, այսպիսով «իգական» եւ «արական» տարբերակներին կավելանան «բիգենդեր», «տրանսսեքսուալ», «անդոգրին» եւ սեռերի  այլ տարբերակներ:

Facebook –ն իր միլիարդավոր օգտվողներին հնարավորություն է տալիս գենդերային ինքնությունը գաղտնի պահել:  Օգտվողները կարող են նաեւ սահմանափակել ընկերներին, որոնք կկարողանան տեսնել իրենց սեռը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ համացանցային հսկան ԼԳՏՊ ակտիվիստների հետ մշակել է  սեռերի բոլոր տարբերակները:

Ներկայումս հայտնի չէ, թե սեռերի 50 տեսակները երբ հասանելի կլինեն սոցցանցի ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող մասնակիցներին: