Համացանցային ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար ճապոնական Rakuten ընկերությունը հայտարարել է սմարթֆոններով անվճար հեռախոսազանգեր իրականացնող Viber ընկերությունը գնելու մասին: Գործարքը կկազմի 900 միլիոն դոլաէ:
Նշենք, երեք օր առաջ հաղորդվել էր, որ չինական ընկերությունը Viber-ը 300 միլիոն դոլարով գնելու բանակցությոններ է վարում, հայտնում է NEWSru.co.il-ը:
Viber-ը Skype-ի եւ WhatsApp-ի մրցակիցն է, այն ստեղծվել է 2010թ.՝ մասնագետներ Թալմոն Մարկոյի եւ Իգոր Մագազինիկի կողմից:
Պետք է նշել, որ թեեւ ընկերության հետազոտական կենտրոնն Իսրայելում է գտնվում, այն պաշտոնապես գրանցված է Լոս Անջելեսում եւ Կիպրոսում, իսկ զգալի մասը կենտրոնացված է Բելառուսում: Ընկերությունը ներկայացուցչություն ունի նաեւ Չինաստանում:
Ներկայումս ծառայությունն ունի 300 միլիոն օգտվող՝ աշխարհի 193 երկրներից:


























