Գիտնականներին, վերջապես, հաջողվել է վերծանել 900 տարվա հնության նորվեգական ձեռագիրը: Մասնագետները պարզել են, որ այն նման է Սուրբ Վալենտինի օրվա բացիկի, որը գրել է վիկինգներից մեկը:

Հաղորդագրությունը, որտեղ, ըստ գիտնականների, գրված է «համբուրիր ինձ», նշանակում է, որ ձեռագիրը սիրային նամակ է:

Օսլոյի համալսարանի ասպիրանտ Նորդբին առաջին մարդն է, որն ուսումնասիրել է Հյուսիսային Եվրոպայում գտնվող ռունաների ծածկագրերի օրինակները, որոնց թիվը մոտ 80 է:

Նա կարողացել է մասամբ վերծանել գրությունը, ըստ որի, գրված է. «Համբուրիր ինձ»: Այդ բառերը գրվել են Շվեդիայի տարածքում 12-րդ կամ 13-րդ դարերում: