Ամերիկացի աստղագետները բացահայտել են Մարսում գտնված քարի գաղտնիքը: Մեկ ամիս առաջ այն անսպասելի հայտնվել էր Opportunity մարսագնացի կողքին, որն իբր մի քանի շաբաթ տեղից չէր շարժվել, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ցանցում բուռն քննարկում էին այն տեսակետը, թե իբր քարը նետել էին այլմոլորակայինները: Սակայն ամեն ինչ ավելի պարզ էր. քարը (NASA-ում այն «փքաբլիթ» էին անվանել՝ նման տեսքի համար) դուրս էր թռել մարսագնացի անիվների տակից:
Պարզվել է, այն պոկվել էր այն որձաքարից, որի վրայով անցել էր մարսագնացը։

























