Ծերությունը սուբյեկտիվ հասկացություն է ու կախված է նրանից, թե ինչպես է մարդն իրեն զգում, ինչպիսի տեսք ունի: Այդ մասին է խոսոյմ Սեմ Բրայանթը: Նայելով բոդիբիլդերին՝ դժվար է պատկերացնել, որ նա 70 տարեկան է:

Պատճառն այն է, որ թոշակառուն իր կազմվածքով կարող է հարուցել իրենից տարիքով փոքր տղամարդկանց նախանձը: Ընդ որում, Սեմը դեղահաբերից միայն վիտամիններ է օգտագործում: 70-ամյա տղամարդը «Ջորջիայի լավագույն բոդիբիլդերի» տիտղոսակիրն է ու դեռ չի պատրաստվում թոշակի անցնել:

«Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, երբ եմ թոշակի անցնելու: Իմ պատասխանն է՝ երբեք,- ասում է նա:- Տարեց մարդկանց շրջանում հաճախ մահանում են նրանք, ովքեր թոշակի են անցել: Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ պարապել: Ես մարզվում եմ արդեն 27 տարի»:

Սոնին գիշերն է աշխատում եւ օրվա ընթացքում երկու անգամ մարզասրահ է այցելում, որպեսզի պահպանի կազմվածքը, ինչի շնորհիվ տիտղոսների ու մրցանակների է արժանացել: Նա սկսել է մարզվել, երբ 44 տարկան էր: Մարզասրահ այցելությունները նրան հիանալի հնարավորություն էին տալիս լիցքաթափվել, երբ իր ամուսնությունն ավարտին է մոտեցել: Մարզումները սկսելուց 11 ամիս անց նա մասնակցել է իր առաջին մրցություններին:

Ջորջիա նահանգի Կոլումբոս քաղաքում անցկացվող  մրցությանը նա ժամանել էր սխալ հագուստով: Տղամարդը խոստովանել է, որ այդ ժամանակ պատկերացում չունեչ, ինչպես պետք է ներկայանալ: Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, Սոնին երրորդ տեղն է գրավել նորեկների մրցույթում եւ չորրորդ տեղը՝ հիմնական մրցույթում: Այժմ Սոնիիաշխատանքային քաշը կազմում է 192 կգ:

Թե ինչպես է կարողանում պահպանել կազմվածքը, տղամարդը պատասխանել է. «Եթե մտածում եք, թե ծեր եք, գիտակցությունն ընդունում է այդ միտքն ու ձեր մարմինը սկսում է ծերանալ: Ուստի ես այդ մասին չեմ մտածում»,- հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին: