Խոսքը վերաբերում է Կամա խոճկորին: Նա տարբերվում է իր տեսակի մյուս ներկայացուցիչների մեծամասնությունից ինքնատիպ

հոբբիով՝ սերֆինգ: Խոճկորի տաղանդը բացահայտվել է, երբ Կաման վարպետորեն լողացել է՝ պատահաբար

ընկնելով լողավազանի մեջ:Ավելի ուշ նրա տիրոջ մոտ գաղափար է ծնվել տանել նրան լողափ,

որտեղ այդուհետ հաճախ զվարճանում են: «Սերֆինգը ողջ աշխարհում հավայացիների շնորհն է: Սա իրական երջանկություն է:

Սերֆինգով զբաղվող մարդը բոլորին երջանկություն է պարգեւում՝ լիացնելով դրանով աշխարհը»,-ասել է խոճկորի տեր Քայ Հոլթը:

Մարդիկ տեղական հավայական լողափում զարմանում են՝ նախանձելով խոճկորին, եւ սկզբնապես չեն հավատում իրենց տեսածին:

Ինչ վերաբերում է Կամայի առողջությանը, նրա երկրպագուները կարող են հանգիստ լինել: «Առայժմ նա ողջ է, ոչ ոք չի մտածում մասին որպես սնունդ:Մեր սեղանին նա չի հայտնվի»,-հավելել է Հոլթը: