Ֆիննական Nokia-ի պատմության մեջ առաջին Android-սմարթֆոնը կարժենա մոտ 110 դոլար:

Հաղորդվում է, որ Android-սմարթֆոնը կգործի Android (4.4) ՕՀ հիման վրա, կունենա  4 գիգաբայթ ներդրված ու 512 մեգաբայթ օպերատիվ հիշողություն: Էկրանի անկյունագիծը չորս դյույմ է, լուծաչափը՝ 480х854 պիքսել, տեսախցիկինը՝ 5 մեգապիքսել, լուծաչափը՝ 2592х1944 պիքսել, WiFi 802.11 b/g/n, Bluetooth, A-GPS:

Թե երբ կկայանա Nokia-ի սմարթֆոնի շնորհանդեսը, առայժմ հստակորեն հայտնի չէ: Ենթադրում է, որ այն կներկայացվի կամ փետրվարի վերջին՝ Բարսելոնայի Mobile World Congress-ում կամ մարտին:

Թե ինչպես է Microsoft-ը վերաբերում այդ սմարթֆոնի թողարկմանը, հայտնի չէ: Այս մասին հաղորդում է simplereview.ru-ն: