Ուկրաինայում ժակո տեսակի 5 տարեկան Վասիլիսա անունով թութակը վերջին շաբաթվա ընթացքում համացանցի աստղ է դարձել: Նրա մասնակցությամբ տեսանյութը ավելի քան 30 հազար դիտում է ունեցել:
Թռչունն ապրում է Կիեւում, որը երգում է Ուկրաինայի հիմնը եւ հնչեցնում Մայդանի կարգախոսները, օրինակ. «Україна — це Європа!» (Ուկրաինան Եվրոպա է»)»:
«Վասիլիսան երկրի հիմնը սկսել է սովորել կես տարի առաջվանից: Նա շատ ամաչկոտ է եւ երգում է միայն առավոտյան: Բայց բավական է մեկը սկսի հիմնը երգել, նա միանգամից միանում է»,-պատմում է թութակի տերը՝ Կիեւի բնակչուհի Գալինան:
Հատկանշական է, որ Վասիլիսան խոսում է բացառապես ուկրաիներեն: «Մեր թութակը հայրենասեր է, երգում է Ուկրաինայի հիմնը եւ սովորել է անգամ ուկրաինական սուրբծննդյան տաղերը: Սննդից սիրում է թթու կաղամբ եւ տոլմա: Ի դեպ, մեր Վասյան ծնվել է երկրի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին»,-ասել է Գալինան:











