Փետրվարի 13-ին մոսկվացի իրավապահները երկրում բնակվելու կանոնները խախտելու համար ձերբակալել էին 32-ամյա օրենքով գող, վրացի Դմիտրի Ճանթուրիային՝ նույն ինքը Միրո Ադամյան կամ «Միրոն»:
Նրա ձերբակալության մասին հաղորդվում է ՆԳՆ՝ Մոսկվայի հարցերով բաժնի մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրավապահները նշում են, որ ձերբակալվածի անձի մասին որեւէ հստակ բան հայտնի չէ, իսկ նրա մասին հորինված տվյալները կեղծ են: Նրանց չի հաջողվում պարզել քրեական հեղինակության իրական ազգանունը, նրա կենսագրության այլ փաստեր, հաղորդում է «Փրայմ քրայմ»-ը:




























