Իրանական բանակի հրետանին այսօր` ապրիլի 20-ի առավոտյան հրետանային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի քրդական գյուղերին:
Firat գործակալության փոխանցմամբ` հրետանային հարվածները ուղղված են եղել Քանդիլի հատվածի քրդական գյուղերի ուղղությամբ: Դեռեւս տեղեկություններ չկան զովածների վերաբերյալ:
Firat գործակալությունը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հիշյալ շրջանի վրա թուրքական զինուժի հարձակումներին միացել է նաեւ իրանական հրետանին:




























