Մինչեւ 2014թ. ապրիլ Հայաստանում պանրի դեֆիցիտ է նկատվելու: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, դեֆիցիտը պայմանավորված է կաթի արտադրության սեզոնայնությամբ, ձմռան ամիսներին եւ գարնան սկզբին մթերումները կտրում անկում են գրանցում: Իրավիճակը կկարգավորվի լավագույն դեպքում մայիս-հունիսին:
Գիգոյանի խոսքով, պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում կարգավորված չէ կաթի սեզոնային արտադրությունը, ամռանը ավելցուկ է նկատվում, ձմռանը՝ պակաս, որը կաթնարտադրողները ստիպված են լրացնել կաթի փոշու օգնությամբ: նա նաեւ հավելել է, թե այս տարի, նախորդի պես, Հայաստանում փոփոխություններ չեն լինի ինչպես պանրի արտադրության, այնպես էլ արտահանման մեջ:



























