Երկրին անմիջապես մոտ հեռավորությամբ ու 12 կմ/վրկ արագությամբ 270-մետրանոց երկնաքար է անցել:
Հաղորդվում է, որ 2000 EM26 անվանումը կրող երկնային մարմինը նկատվել է 2000թ մարտի 5-ին: Փետրվարի 18-ին 9.00-ի սահմաններում այն Երկրից անցել է 2,6 մլն կմ հեռավորությամբ: Դրա շարժմանը մարդիկ կարողացել են հետեւել Կանարյան կղզիների աստղադիտակի միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ, հաղորդում է «Դոստուպը»՝ վկայակոչելով LA Times-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 15-ին Չելյաբինսկի երկնքում պայթել էր 17-մետրանոց օբյեկտ: Ամենախոշոր բեկորն ընկել է Չեբարկուլ լիճը:











