Կիեւի Մայդանում իրադարձությունները շարունակում են սրընթաց զարգանալ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմության կողմնակիցները այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան անցել են խորհրդարանի վրա «խաղաղ հարձակման»՝ պահանջելով վերադառնալ 2004 թվականին ընդունված Սահմանադրությանը, սակայն ակտիվիստներին թույլ չեն տվել մտնել Գերագույն Ռադայի շենք: Բախումներ են սկսվել հարակից փողոցներում, ցուցարարները անվադողեր են այրել, սկսել են շենքեր գրավել:
Կիեւի կենտրոնում, մետրոպոլիտենի «Կրեշչատիկ» կայանարի մոտ, բարիկադների վրա երկու մարդու դիակ են գտել՝ կնոջ եւ տղամարդու: Նրանք 50-60 տարեկան են, հաղորդում է Segodnya.ua-ն:
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 6-ի:











