Sony ընկերությունը 2 ամսվա ընթացքում 5,3 մլն Playstation 4խաղային քոնսոլ է վաճառել, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ քոնսոլների վաճառքն սկսվել է նոյեմբերի 29-ից, ԱՄՆ-ում, Արեւմտյան Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում: Որոշ ժամանակ անց Playstation 4-ը հայտնվել է նաեւ Ասիայի երկրներում:
Փետրվարի 8-ին վաճառված քոնսոլների թիվը հասել է 5,3 մլն-ի: Ավելի վաղ Sony-ում հայտարարել էին, որ մարտի 4-ի դրությամբ ակնկալում էին 5 մլն քոնսոլ վաճառել: Ճապոնիայում քոնսոլները հասանելի կլինեն փետրվարի 22-ին:
Ավելի վաղ Microsoft կորպորացիան հայտնել է, որ դեկտեմբերի վերջին վաճառված Xbox One քոնսոլների թիվը անցել է 3 մլն-ից:




























