Բրազիլիայում հանցանքի վայրում բռնված երիտասարդը սպասում էր, որ իրեն կհանձնեն ոստիկանությանը, սակայն տեղի բնակիչները որոշել են չդիմել իրավապահներին, այլ պատժել հանցագործին ստուգված միջոցով՝ արդարադատությունը վերցնելով իրենց ձեռքը: Ձեռքերն ու ոտքերը կապելուց հետո զայրացած ամբոխը նրան նետել է մրջնաբույնի վրա: Միջատներն անմիջապես սկսել են խայթել հյուրին:

«Պատժի» ընթացքում ներկա մարդիկ հանգիստ հետեւում էին, երբ երիտասարդի բղավոցները տարածվում էին բրազիլական Տերեզինա քաղաքում:

Միջադեպի տեսգրությունը տտեղադրվել էր Facebook-ում եւ Liveleak.com-ում: Իհարկե պարզ չէ, թե որքան լուրջ են այդ ամենի արդյունքում երիտասարդի ստացած վնասվածքները:

Մեկնաբանելով տեսնյութը՝ օգտատերերը հավանություն են տվել, հայտարարելով, որ նման գործողություններն անհրաժեշտ են հանցավորության դեմ պայքարում: Ընդ որում նրանք նշում էին, որ կորցրել են հավատը ոստիկանության ու դատական համակարգի արդյունավետության հանդեպ, հաղորդում է բրիտանական Mail Online-ը:

Տերեզինան բրազիլական Պիաուի նահանգի մայրաքաղաքն է: Այն հայտնի է որպես երկրի ամենաշոգ քաղաքներից է, հաղորդում է FederalPost-ը:

Հարկ է նշել, որ ինքնադատաստանը բավական հաճախ է հանդիպում ու ոչ միայն Բրազիլիայում: Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության բնակչի համեմատ, ով վրեժ էին լուծել կնոջ սպանության համար՝ ուտելով մարդասպանի ոտքը, բրազիլացիները բավական մարդասիրական են թվում: