Ինտերնետում բազմաթիվ քննարկումների թեմա դարձած Nokia N8-ը շուկա կհանվի նախատեսվածից ավելի ուշ:
Gsmarena կայքէջի փոխանցմամբ` N8-ը պետք վաճառքի հանվեր արդեն մայիսի վերջին, սակայն հայտնի է դարձել, որ Nokia-ն հետաձգել է հեռախոսների վաճառքը մինչեւ հուլիս: Հետաձգման պատճառ է հանդիսանում N8-ի օպերացիոն համակարգ հանդիսացող Symbian 3-ի աշխատանքների անավարտ լինելը:
Հեռախոսի ֆունկցիոնալ տվյալների վերաբերյալ դեռեւս հստակ բան չի հաղորդվել: Միայն հայտնի է, որ այն ունենալու 12 մեգապիքսելանոց ֆոտոխցիկ, որն ունի քսենոնային լուսարձակիչ, 32 Գբ հիշողություն, HDMI-ի մուտք: Բացի այդ նշվում է, որ N8-ի տեսախցիկը նկարահանելու է HD որակով։




























