Անտիկ հույն մաթեմատիկոսները, նախ եւ առաջ Պլատոնը, կոշտ մարմինները դասակարգել են հազար տարի առաջ: Զարմանալի է, սակայն այն ժամանակներից քիչ երկրաչափական մարմիններ են հայտնաբերվել եւ դրանցից վերջինը որոշվել է 400 տարի առաջ:
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ չորս հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ հաջողվել է բացահայտել չորրորդ մարմինը, որը կոչվում է Գոլդբերգի բազմանիստ եւ որի սկզբնաղբյուրը մարդկային աչքն է:
Կոշտ մարմինների առաջին տեսակները հայտնի են որպես պլատոնյան մարմիններ: Դրանց թվին են դասվում խորանարդը, տետրաէդրը, օկտաէդրը, դոդեկաէդրը, իկոսաէդրը: Այդ բոլոր ձեւերը բավականին հաճախ հանդիպում են բնության մեջ:
Նոր մարմինը, որ մի փոքր նման է ֆուտբոլի գնդակին, մաթեմատիկորեն է բացատրվել ու անգամ կարող է ուղի հարթել նման հազարավոր մարմինների համար, որոնք կհայտնաբերվեն, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:




























