Apple ամերիկյան կորպորացիան պատենտ է ձեռք բերել, որտեղ նկարագրվում են ականջակալներ, որոնց վրայի կրիչները չափում են օգտագործողի տարբեր ֆիզիկական բնութագրումները, մասնավորապես ճնշումը, զարկերակը եւ այլն:
Գոյություն ունի երկու ենթադրություն՝ կապված կենսաչափական տվյալների ստացման հետ: Դրանցից մեկի համաձայն՝ տեղեկատվությունը կներկայացվի առանձին դիսփլեյի վրա, որը կտրվի ականջակալների հետ միասին: Բացի այդ, այդ թվյալները կարող են փոխանցվել սմարթֆոնի էկրանին:
Նշվում է, որ այդ տվյալները կարելի է փոխանցել ինչպես լարային, այնպես էլ առանց լարի կապի միջոցով:
Շատ վերլուծաբաններ կարծում են, որ նոր տիպի ականջակալները վաճառքի կհանվեն Apple-ի նոր օպերացիոն համակարգի անոնսից հետո: Որոշ լուրերի համաձայն՝ iOS 8-ը Healthbook անվանումով հատուկ հավելված կստանա, որը կօգնի մարդկանց ավելի ուշադիր եւ հարմարավետ հետեւել իրենց առողջությանը եւ ֆիզիկական վիճակին, հաղորդում է «Դելայթ նովոստին»:




























