Փետրվարի 19-ի գիշերը մոտ երկու հազար ցուցարարներ գրավել են ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման բազան Ռովնո քաղաքում:

Ցուցարարներն «Ամոթ» վանկարկումներով կոտրել են շենքի պատուհաններն ու դռները, պետարդներ եւ հրանյութեր նետել: Նրանք 50 ոստիկանների ստիպել են դուրս գալ շենքից, ապա գրավել են այն:

Ռովնոյի ոստիկանապետ Դմիտրի Լազարեւը հավաստիացրել է, որ ոչինչ չեն ձեռնարկի մարդկանց դեմ, եթե բազայի գույքը չոչնչացվի:

Ցուցարարները նաեւ փակել են քաղաքի կենտրոնը: Նրանք թույլ են տալիս անցնել միայն շտապօգնության եւ լրագորղների մեքենաներին: