2014թ.-ի գարնանը Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը ծրագրում է ավարտին հասցնել Ողջի գետի վրա 4 փոքր ՀԷԿ-երի կասկադի շինարարությունը Հայաստանի հարավում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: «Մենք կառուցում ենք դրանք կոմբինատի կարիքների համար, եւ էլեկտրաէներգիայի բաշխման համար»,- ընդգծել է Հակոբյանը: Ընդհանուր առմամբ ներդրվել է 15-18 մլն դոլար (վերջնական գնահատականը կկազմվի շինարարության ավարտին): Հակոբյանի խոսքով՝ ընկերությունը ջանքեր է գործադրել, որպեսզի նախագիծը համապատասխանի էկոլոգիական չափանիշներին ու գետին վնաս չհասցնի:

«Զանգեզուրի պղնձի-մոլիբդենային կոմբինատը» 2013թ.-ին Հայաստանի խոշորագույն հարկատուն էր: Կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գերմանական Cronimet Mining-ին, 15 տոկոսը՝ «Մաքուր երկաթի երեւանյան գործարան» ԲԲԸ-ին: 12,5 տոկոսը պատկանում է «Armenian Molybdenum Production»-ին, նույնքանը պատկանում է «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին: