2014թ.-ի Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը 20 տոկոսով կավելացնի հանքաքարի վերամշակման ծավալները՝ մինչեւ 19.5 մլն տոննա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: «2013թ.-ին, 2012թ.-ի համեմատ, մենք նկատելի աճ ենք գրանցել»,- հայտարարել է Հակոբյանը:

Նա հաղորդել է, որ ի հավելում ԱՄՆ-ից հանքաքարի երկու աղացների, որոնք գործում են կոմբինատում, 2014թ.-ի 4-րդ եռամսյակում երրորդը կտեղադրվի:Կոմբինատի տնօրենի խոսքով՝ Քաջարանի հանքավայրում հանքաքարի միջին պարունակությունն այժմ կազմում է 0.25 տոկոս պղինձ ու 0.033 մոլիբդեն:2011թ.-ին կոմբինատը վերամշակել է 15 մլն տոննա հանքաքար, իսկ հեռանկարում պատրաստվում է տարեկան ծավալները հասցնել 25 մլն-ի: Այդ կապակցությամ մի շարք փորաձագետներ իրենց մտահոգությունն են հայտնել արդյունահանման չափազամց արագ տեմպերի պատճառով. խորհրդային ժամանակներում տարեկան արդյունահանվում էր 7-8 մլն տոննա:

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն հարկատուն է ու շահագործում է Քաջարանի հանքավայրը, ինչխես նաեւ խոշորագույնն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով(համապատասխանաբար 4500 հազար ու 772 հազար տոննա): Կոմբինատի բաժնետերերն են գերմանական «Cronimet Mining»-ը(60 տոկոս), «Մաքուր երկաթի երեւանյան գործարան» ԲԲԸ-ն(15 տոկոս, հիմնական փաթեթը՝ 51 տոկոսը, նույնպես Cronimet-ին է պատկանում),   «Armenian Molybdenum Production» ՍՊԸ-ն եւ «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն(12.5-ական տոկոս):