Փափկամորթ հավիկի ու երկու թաթեր ունեցող չիխուախուայի ընկերության հուզիչ պատմությունը ներկայացրել է նրանց տերը՝ ԱՄՆ Դուլուտ քաղաքում կենդանիների հիվանդանոցի աշխատակցուհի Ալիսիա Ուիլյամսը:
Ալիսիան փրկել է նրանց: Շունը վիրավորված ընկած է եղել ճանապարհի մայթեզրին: Քանի որ նա երկու թաթ է ունեցել, կասկածներ են եղել, որ կենդանին դեֆորմացված է ծնվել ու նրան դուրս են շպրտել:
Ինչ վերաբերում է հավիկին, ապա նրան փրկել են լաբորատորիայից, հակառակ դեպքում նրան կսատկացնեին: Հավը ծառայել է էքսպերիմենտալ նպատակների համար եւ փոխանակ կենդանուն սատկացնելու, Ալիսիան խնդրել է պահել նրան իր մոտ: Կենդանիները միանգամից համակրել են իրար ու սկսել շատ ժամանակ միմյանց հետ անցկացնել:






























