Մրջյունները լաստեր են կառուցում, որպեսզի իրենք փրկվեն ջրհեղեղից ու փրկեն մայր մրջյունին:

Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները՝ լաբորատորիայում ստեղծելով մրջնաբույն ու փորձերի ենթարկելով դրա բնակիչներին:

Հետազոտողները հաստատել են, որ արտակարգ իրավիճակի պայմաններում միջատները կարող են զարմանալիորեն համակարգված գործել ու կիրառել առանձին իրենց ուժեղ կողմերը՝ գոյատեւելու համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Մասնավորապես նրանք նկատել են, որ պատրաստած լաստի ծայրերին տեղավորվել են աշխատող մրջյունները, որոնք նվազագույնն էին տուժում ջրից, սակայն փաստացի իրենց մարմնով պաշտպանում էին մայրի մրջյունին: