Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնը Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական ու միջազգային կապերի դեպարտամենտի համագործակցությամբ Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում փետրվարի 23-ին Գյումրիում ռազմահայրենիասիրական երգերի մեծ համերգ կանցկացնի: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործնական կենտրոնի PR ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը:
Համերգին ներկա կլինեն ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ ու տեղի բնակիչներ:
Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված համերգին ներկա կլինի Գյումրիում Ռուսաստանի գլխավր հյուպատոս Եվգենի Կոնիշեւը:
Հարկ է նշել, որ նման համերգներն ավանդական են դարձել:
Համերգի ընթացքում կհնչեն հայրենասիրական երգեր, պատերազմական տարիների երգեր ու հեղինակային երգեր հայտնի հայ երգիչների ու երաժիշտների կատարմամբ:


























