Մեծ Բրիտանիայի Բրինմաուր քաղաքում ըդամենը 15 հազար ֆունտով (25 հազար դոլար) երկհարկանի տուն է վաճառվել: Ընդ որում, սկզբում տան վաճառքի հայտարարությունում գինը եղել է կրկնակի ցածր՝ 8 հազար ֆունտ, որի համար էլ այն համարվել է ամենաէժան գնով վաճառվող տունը Բրիտանիայում:

Տան նոր սեփականատեր է դարձել 53-ամյա Գրեհեմ Փորթերը: Բացի այն, որ Փորթերը կրկնակի թանկ է վճարել, հիմա էլ պատրաստվում է իր նոր տան վրա 20 հազար ֆուտ ներդնել՝ վերանորոգելու համար, գրում է The Daily Mail-ը:

Բրիտանական թերթը ներկայացրել է այդ տան լուսանկարը: Զուգարանը գտնվում է շենքից դուրս, ներսում նեղվածք է, փոխարենն ունի արբանյակային ալեհավաք, հաղորդում է NEWSru.com-ը:

Սակայն Փորթերը եւ նրա կինը, որոնք  վաղուց են զբաղվում լքված տներ գնելով, վստահ են, որ կկարողանան իրենց նոր տունը վերածել իդեալական տնակի եւ երեք անգամ թանկ վերավաճառել: