Պեկինի քաղաքային իշխանությունները որոշել են տուգանքներ սահմանել այն ուղեւորների համար, որոնք ուտում կամ խմում են մետրոյում:
Հաղորդվում է, որ մետրոյով ուղեւորությունների ընթացքում ուտողներին, խմողներին կամ ծխողներին սկզբում բանավոր նախազգուշացում է արվելու: Կրկնակի օրինախախտման դեպքում տուգանքը կկազմի 50- 500 յուան:
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն մարտի տասից: Իշխանությունները սահմանափակումները բացատրում են ուղեւորների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Նախկինում եւս նման սահմանափակում էր գործում, սակայն տուգանք չէր նախատեսվում:




























