Թուրքիայում ինտերնետի սահմանափակման մասին օրենքի ստորագրելուց հետո Twitter-ում Աբդուլլահ Գյուլի հետեւորդների թվի կտրուկ անկումը կասեցնելու համար կեղծ հաշիվներ են բացվում։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Twitter-ում Աբդուլլահ Գյուլի հետեւորդների թիվը նվազել է մինչեւ 100 հազարով, ինչի հետեւանքով սկսվել են կեղծ հաշիվներ բացվել։ Այդ կեղծ հաշիվները միանգամից աչքի են ընկել, քանի որ չունեն ոչ մի մեկնաբանություն, չունեն հետեւորդներ եւ չունեն նկար։ Twitter-ում նկար չունեցող անձի պրոֆիլը նման է ձվի, ինչի համար Գյուլին աջակցող կեղծ հաշիվներին տրվել է «ձու» անունը։
Գյուլին «ձվերի» միջոցով աջակցելու փաստը սոցկայքերում քննարկումների առիթ է դարձել։



























