Բրիտանացի գիտնականները մարդու ուղեղում հայտնաբերել են անջատիչը, որը ազդակներ է հաղորդում՝ ստիպելով մարդուն քնել ցանկանալ: Նրանց հաջողվել է դա անել հետազոտության արդյունքում, որի օբյեկտները եղել են դրոզոֆիլա ճանճերը:

Այդուհանդերձ, հետազոտության արդյունքները արդիական են նաեւ մարդու համար: Հետազոտողները միջատների ուղեղում նեյրոնների խումբ են հայտնաբերել, որոնք ազդակ են հաղորդում, որը ստիպում է կենդանի օրգանիզմներին հակվել քնի, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը կօգնի ոչ միայն ավելի խորը հասկանալ քնի մեխանիզմները, այլեւ անքնության դեմ միջոց գտնել: Հետազոտողների կարծիքով՝ հենց այդ նեյրոնների աշխատանքում անսարքությունն է անքնություն առաջ բերում: