Երեւանում ոսկերչական ապրանքների կնիքներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրանց հետ համատեղ հասարակական ստուգում են անցկացրել «Տեղեկացված ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Իրավագետների սերունդ» ՀԿ ղեկավար Հայրենուհի Գեւորգյանը: Հասարակական կազմակերպությունների անդամները եղել են երեք շուկաներում՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնում, «Ռոսիա» կինոթատրոնում եւ «Ոսկու շուկայում»:
«Մի շարք արտադրանքների վրա կնիքները անհասականալի էին կամ բացակայում էր կնքողի համարը: Իհարկե ոսկերիչը մեղավոր չէ, որ վատ են կնքում, սակայն նա կարող է ուշադրություն դարձնել, բացատրություն պահանջել: Ավելին, երբ որպես կանոն բերում են տասնյակ, այլ մեկ-երկու արտադրանք, որոնք հեշտությամբ կարելի է ուսումնասիրել»,- հայտարարել է Չիլինգարյանը:
«Ոսկու շուկայում» ՀԿ ներկայացուցիչները հանդիպել են տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ: Նա պարզաբանել է, ոչ 2006թ.-ին, երվ ոսկերչական արտադրանքի կնքումը պետությունից փոխանցվեց մասնավոր անձանց, պահանջ դրվեց՝ կնքման համար տրաֆարետներ գնել ռուսական ընկերություններից մեկից: Ինչպես պնդում է շուկայի տնօրենը, դրանք շրջանաձեւ գծեր չեն թողնում, ուստի 5-ը, 8-ը եւ 0-ն հստակ չեն: «Արդյունքում, օրինակ, 585-րդ կնիքը հնարավոր է շփոթել 525-ի հետ»,- նշել է Չիլինգարյանը:
Ոսկերիչների խոսքով՝ իտալական լազերային տրաֆարետներն ավելի որակյալ են, սակայն դրանց ներկրումն արգելված է:
«Մոտ ապագայում ցանկանում ենք հանդիպել պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ Էկոնոմիկայի նախարարությունում շուկաների վերահսկողության գործակալությունից, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարությունից: Կքննարկենք ոսկերչական արտադրանքների գնորդների իրավունքներն ու շահերը»,- հայտարարել է Չիլինգարյանը:



























