Գերմանիայի Սաարբրյուկեն քաղաքի իշխանությունները մտադիր են սահմանափակել տարածքը, որտեղ մարմնավաճառ կանայք կարող են իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Եթե նախկինում նրանք իրավունք ունեին իրենց ծառայություններն առաջարկել փողոցի 547 կմ երկայնքով, ապա հիմա, նախատեսվում է, որ նրանց կթույլատրվի նույնն անել միայն փողոցի 2,8 կմ երկայնքով եւ միայն գիշերային ժամերին (22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ն):

Քաղաքի օբեր-բուրգոմիստր Շարլոտե Բրիցը նշել է, որ իշխանությունները, հաշվի առնելով գործող օրենքները, չեն կարող ողջ քաղաքի տարածքը արգելվածգոտի համարել մարմնավաճառների համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքի վարչակազմի այս որոշումը պայմանավորված է բնակիչների բազմաթիվ բողոքներով: Ոստիկանության տվյալներով՝ Սաար դաշնային հողի վարչական կենտրոնում ներկայումս իրենց ծառայություններն են առաջարկում 800-1000 մարմնավաճառներ, որոնցից 150-200-ը աշխատում են փողոցում:

Աղջիկների մեծ մասը գալիս են Բուլղարիայից եւ Ռումինիայից: Շարլոտե Բրիցը հույս ունի, որ նոր որոշումն ուժի մեջ կմտնի գարնանը:

Նշենք, որ Գերմանիայում փողոցում մարմնավաճառությամբ զբաղվելը թույլատրված է: