Ավստրալիայի արևմտյան լողափերից մեկում հանգստացողներն ականատես են եղել հազվադեպ հանդիպող տեսարանի. ծովափիղը դուրս է եկել ափ և ավազի լոգանք ընդունել:
«Սա իրոք զարմանալի է: Ես եկել եմ Անգլիայից, իսկ Թեմզայի ափերին այսպիսի տեսարանի երբեք ականատես չես լինի, սա շատ անսովոր է»,- ասել է բրիտանացի զբոսաշջիկը:
NTD Russian-ը տեղեկացնում է, որ բնապահպանական կազմակերպության աշխատողները ծովափղին օղակի մեջ են առել, որպեսզի մարդիկ նրան չմոտենան։
Առաջին մարդը, որ նկատել է հսկա կենդանուն, եղել է ավստրալացի մի կին:
«Ես լողափին ինչ-որ բան նկատեցի, բայց չհասկացա, թե ինչ է: Երբ տեսա ծովափղին, կարծեցի այն սատկել է, մոտեցա, ու հանկարծ նա ուժեղ ձայն հանեց և ինձ շատ վախեցրեց»,- ասել է ավստրալացի կինը:
Ծովափղերը դրանք փոկեր են, որոնք իրենց անվանումը ստացել են մարմնի մեծ չափերի պատճառով: Արուների երկարությունը կարող է հասնել մինչև 6մ-ի, իսկ քաշը՝ 5 տոննայի:











