Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը համաձայնել է պատժամիջոցներ կիառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատում են Ուկրաինայում զանգվածային անկարգությունների համար:
«Ուկրաինայում դրության վատթարացման ֆոնի վրա ԵՄ-ն որոշել է վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման, բռնության եւ ուժի կիրառման մեջ մեղավոր անձանց նկատմամբ»,- ասվում է նախարարների հայտարարության մեջ:
ԵՄ-ն նորից կոչ է արել վերջ տալ բռնությանն ու հետեւել մարդու իրավունքներին: «Մենք կոչ ենք անում կառավարությանը առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ ընդդիմադիր առաջնորդներին հեռու մնալ նրանցից, ովքեր անցնում են արմատական գործողությունների՝ այդ թվում նաեւ բռնության»,- նշվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը նաեւ դադարեցնում է Ուկրաինա այն սարքավորումների ներկրման արտոնագրերի տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների ժամանակ:




























