Կիեւի Ժուլյանայի օդանավակայանում 64 հատուկ չվերթ է գրացված VIP-անձանց համար: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են ուկրաինական մայրաքաղաքի օդանավակայանի կարգավարական կենտրոնից:
Դրա հետ մեկտեղ փետրվարի 20-ին Դոնեցկից Վիեննա չարտերային թռիչքի վայրէջքն արգելվել է, օդանավը վերադարձել է Ուկրաինա, հաղորդում է Cenzor.NET-ը:
Այս պահին Բորիսպոլում մարդիկ արգելափակել են օդանավակայան տանող ճանապարհը:
Այդ կերպ ակտիվիստները մտադիր են թույլ չտալ ժողովրդական պատգամավորներին մեկնել երկրից(ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ ժողովրդական պատգամավորներն ընտանիքների հետ լքում են Ուկրաինան):
Ինչպես հաղորդել է բորիսպոլյան անցակետի համակարգող Յարոսլավը, այժմ հավաքվել է արդեն 5000 մարդ: Մարդիկ նաեւ անվադողեր են բերում բարիկադների համար, գրում է «Սեվոդնյա» թերթը:
Ավելի վաղ Facebook-ի իր էջում «Տրիբունա» պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենի Լաուերը գրել է, որ փետրվարի 20-ին երկրից մեկնել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Իգոր Կալետնիկը, ինչպես նաեւ եկամուտների եւ հարկերի նախարար Ալեքսանդր Կլիմենկոն: Լրագրողի տվյալներով՝ յուրաքանչյուրի մոտ մի քանի պայուսակ ու ճամպրուկ կար: Հաղորդում են, որ Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակն ընտանիքը Կիեւի օդանավակայանից Բուդապեշտ է ուղարկել:
Նշենք, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեկնումների մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն: Հաղորդվում է, որ Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակն իր ընտանիքը Կիեւի օդանավակայանից ուղարկել է Բուդապեշտ:




























