Կիեւում ընդդիմադիրների եւ իրավապահների միջեւ բախումների զոհ է գնացել 75 մարդ: Այս մասին, հոկտեմբերի 20-ի երեկոյան հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 20-ի երեկոյի դրությամբ, բժշկական օգնության համար դիմել է 571 մարդ, որոնցից 363-ը հոսպիտալացվել է:
Միայն փետրվարի 20-ին բուժօգնության է դիմել 126 մարդ, որոնցից 76-ը հոսպիտալացվել է:
Վերջին օրերին Ուկրաինայում, որտեղ չեն դադարում ընդդիմության ելույթները, կտրուկ լարվել է իրավիճակը: Նոյեմբերին սկիզբ առած խաղաղ բողոքի ակցիաներն ընդդեմ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստության գործընթացը դադարեցնելու, վերաճել են զինված դիմակայության:




























