Պատգամավորները պաշտպանել են որոշումը, որի նպատակն է դադարեցնել կրակը եւ ուժայիններին վերադարձնել զորանոցներ: «Ուկրաինայում մարդկային զոհերի հանգեցրած բռնությունների քննադատության մասին» որոշման օգտին քվեարկել է գրանցված 238 պատգամավորից 236-ը: Որոշումը պարտավորեցնում է դադարեցնել կրակը, ԶՈւ զորքերը պետք է վերադառնան մշտական կենտրոնացման վայր: Բացի այդ որոշումը ենթադրում զենք կրելու արգելք, արգելում է տրանսպորտային հաղորդակցության արգելափակումը, տրանսպորտային շարժման սահմանափակումը:
Նախարարների կաբինետին ու պետական իշխանության մարմիններին հանձնարարված է արգելել իրականացնել հակաահաբեկչական միջոցառումների ծրագիրը:
Բացի այդ, որոշումը պարտավորեցնում է սպանությունների գործով հետաքննություններ անցկացնել: Նշվում է նաեւ, որ արտակարգ դրություն կարող է մտցնել միայն Գերագույն Ռադան:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր երկրում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին: Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի խոսքով՝ վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «ցույց տվեցին ուժային հակամարտությունների աճող լարվածությունն ու ծայրահեղականորեն տրամադրված խմբավորումների կողմից զենքի զանգվածային կիրառումը»:
Նշենք, որ Կիեւում գործող իշխանության հակառակորդների եւ իրավապահների միջեւ բախումները շարունակվում են փետրվարի 18-ի առավոտից:




























