Երեկ երեկոյան «Հրապարակին» զանգահարեցին «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները եւ ասացին, որ առավոտյան պատրաստվում են, ի նշան բողոքի, չմտնել ֆաբրիկա: Նրանց խոսքով, դժգոհությունները վաղուցվանից են կուտակվել:

Դրանք վերաբերում են եւ աշխատավարձերի չափին (միջինը 60-80 հազար դրամ), եւ պահումներին, եւ աշխատանքից ազատումներին: «Բավական է մի 2 հատ ձու վերցնենք, որ սոված չգանք աշխատանքի, գողություն են համարում ու աշխատանքից ազատում»,- բողոքեցին մեզ:

Ֆաբրիկան գտնվում է Էջմիածնի Ջրարփի գյուղի մոտ, սակայն աշխատողների մեծ մասը գալիս է Երեւանից, Էջմիածնից, իսկ գյուղացիները, որոնց հողի վրա կառուցել են գործարանը, գործազուրկ են կամ աշխատելու համար Երեւան են հասնում: